Գեղեցիկ պաստառներ ու նոր գործառույթներ՝ ձեր էկրանի համար: Կարող եք ընտրել ձեր լուսանկարներից մեկը, ցանկացած պատկեր Google Earth հավաքածուից, գեղատեսիլ բնապատկեր Google+ից և այլն: Փոխեք պատկերը երբ ցանկանաք՝ հեռախոսը ձեր ոճին համապատասխանեցնելու համար: 
 • Վայելեք պատկերների հավաքածուն, որը շարունակաբար համալրվում է: Օգտագործեք Google Earth-ի, Google+ի և այլ գործընկերների պատկերները: 
 • Կրկնապատկեք հաճույքը: Կողպէկրանի միջոցով բոլորին ցուցադրեք մեկ պաստառ, իսկ հիմնական էկրանին տեղադրեք մեկ ուրիշը (պահանջվում է Android™ 7.0, Nougat կամ ավելի նոր տարբերակ): 
 • Ամեն օր յուրովի սկսեք: Ընտրեք ձեր սիրելի բաժինը և ամեն օր ստացեք պաստառի նոր պատկեր: 
 Պահանջվող թույլտվություններ 
 Լուսանկարներ/մուլտիմեդիա/ֆայլեր՝ անհրաժեշտ է սեփական լուսանկարները որպես պաստառ տեղադրելու համար: 
 Հիշողություն՝ անհրաժեշտ է ընթացիկ պաստառը ցուցադրելու և ձեր սեփական լուսանկարները որպես պաստառ օգտագործելու համար:
Վերջին թարմացումը՝
09 սեպ, 2020 թ.